«Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակ­ցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ

- Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին, ասում են, Արցախից էլ են մարդ բերել, Դուք ունե՞ք նման տեղեկություն:

- Ճիշտն ասած՝ ես հստակ տե­ղեկություններ չունեմ, այո՛, օդում կախված լուրեր կան, ես էլ եմ լսել, որ մարդկանց են բերել, բայց չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կպարզվի:

- Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն ի՞նչ արձագանքներ է ստացել Արցախում, Դուք միշտ հայտարարում եք, որ Հայաստա­նի և Արցախի իշխանություննե­րը միմյանց շաղկապված են, երբ Փաշինյանի դիրքերն ամրանում են, Արայիկ Հարությունյանն էլ այդտեղ է ուժեղանում: Հիմա ի՞նչ տրամադրություններ են:

- Այո, ուղիղ կապով, բազում թե­լերով կապված են: Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հայտա­րարություն էր անում, այստեղի իշխանությունները շարունակում էին, ասում՝ ով Նիկոլ Փաշինյա­նի իշխանությունը չի ընդունում, ուրեմն նրանք դավադիր ուժեր են, և այդ «դավադիր ուժե­րի» հետ Արայիկ Հարությունյա­նը հանդիպում չէր ունենում: Բայց ուշագրավ է, որ վերջին շրջա­նում այստեղ այլևս նման հայտա­րարություններ չեն անում, նախկի­նի պես չեն հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ամենահայրենասեր ղեկավարն է Հայաստանի և այլն:

Հարությունյանն ակնհայտո­րեն պասիվացել է, և այլևս հա­վատարմության դրսևորումներ չկան նրա կողմից, ինչը ևս մեկ ապացույց է, որ ԳՇ-ն, ի դեմս Օնիկ Գասպարյանի, ճիշտ է, Նիկոլ Փա­շինյանը՝ սխալ:

2007 թվականից սկսած՝ Արա­յիկ Հարությունյանն Արցախում կա­ռավարություն է ձևավորում, այդ ինչպես ստացվեց, որ Նիկոլ Փա­շինյանը, մերժելով նախկիններին, Արայիկ Հարությունյանի իշխա­նությունը ողջունեց, շնորհավորեց և աշխատում է նրա հետ: Նրանք երկուսն էլ արդար չեն ժողովրդի հետ, Արայիկ Հարությունյանից ավելի նախկին չկա:

Դուք նկատեցիք, որ Նիկոլ Փա­շինյանի հրավիրած հանրահավաքում «Նիկոլ, վարչապետ» էին վանկարկում, ինչն էր այդ հավաքի նպատակը, «Մարտի1-ի» հիշատա­կի հավաք անել, ծափ-ծիծաղով ու վանկարկել «Նիկոլ, վարչապետ»: Չի կարելի ժողովրդին մոլորեցնել, «Մարտի 1»-ի պատրվակով ժո­ղովրդին հավաքել հրապարակում, հե­տո նման կոչեր պարտադրել: Իսկ զուգահեռ՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին «հայրե­նիքի փրկություն» ու «Հայաստան» էին բացականչում: Այսինքն՝ մենք Նիկոլի լինել-չլինելն ու Հա­յաստանի լինել-չլինելը դրել ենք մի հարթության վրա, կա՛մ Նիկոլը պիտի լինի, կա՛մ Հայաստանը, սա է իրենց ուզածը: Ժողովրդի մի մասն ուզում է, որ Հայաստանը լի­նի, մի մասը՝ Նիկոլը, ուստի պետք է կողմնորոշվեն՝ կա՛մ Հայաստանը պետք է լինի, կա՛մ Նիկոլը:

-Նիկոլ Փաշինյանը կրկին օրա­կարգ է բարձրացրել արտահերթ ընտրությունների հարցը, հնա­րավոր համարո՞ւմ եք, որ մայիսին, երբ լրանա Արայիկ Հարությունյա­նի պաշտոնավարման մեկ տարին, ինքն էլ գնա ընտրության:

-Ես կարծում եմ, որ այս հարցում էլ Փաշինյանը մանիպուլյացիա է անում, երբ տեղը նեղվում է, արտա­հերթ ընտրություններից է խոսում, երբ խաղաղ է, հանրության պա­հանջը հօգուտ իր շահերի է մեկնա­բանում, թե իբր չկա նման պահանջ: Կողմնորոշվեք, տղերք, հիմա կա՞ հանրային պահանջ, թե՞ չկա: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եթե նույն ոգևորությամբ, որ լծվե­ցին Հանրապետության հրապա­րակ մարդ բերելու գործին, մոտե­նար նաև հետպատերազմական խնդիրներին, ես համոզված եմ, որ բոլոր հարցերը լուծված կլինեին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել