168.am-ը գրում է․

Կապիտոլիումի ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել միջոցները Վաշինգտոնում անվտանգության ապահովման համար այն մասին հետախուզության ստացված տվյալների պատճառով, թե մարտի 4-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում հնարավոր են սադրանքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Twitter-ում ոստիկանության պաշտոնական էջում։

«Վարչությանը հայտնի է մարտի 4-ին վերաբերող հետախուզական տվյալների մասին, (մենք) շարունակում ենք աշխատել իրավապահ մարմիններից մեր գործընկերների հետ: Հիմնվելով մեզ մոտ առկա տվյալների վրա՝ դեպատամետն ընդունել է անվտանգության ուժեղացման եւ մի քանի օրով, այդ թվում մարտի 4-ին անձնակազմի համալրման օպերատիվ միջոցներ»,- ասված է հրապարակման մեջ:

Փետրվարին CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Կապիտոլիումի ոստիկանությունն ուղարկել է խնդրանք, որտեղ նշված է մայրաքաղաքում ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի 4 900 մարտիկների ներկայության անհարժեշտությունը մինչեւ մարտի 12-ն ի դեպս անկարգությունների Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրափի կողմնակիցների մասնակցությամբ: Զինվորականների հետ կոնգրեսականների խորհրդակցությանը հայտնվել են անհանգստություններ մարտի 4-ին Թրամփի կողմնակիցների հնարավոր ակցիաների առիթով: Մինչեւ 1933 թվականը ներառյալ նախագահի պաշտոնակալությունը տեղի է ունեցել հենց այդ օրը, ինչի հետեւանքով, նրանք, ովքեր համաձայն չեն կայացած ընտրությունների արդյունքներին, կրկին կարող են հավաքվել ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մոտ: Հունվարին Ազգային գվադրիայի հրամանատար գեներալ Դենիել Հոքանսոնը հայտարարել, որ 7 հազար զինծառայողներ մայրաքաղաքում կմնան մինչեւ մարտի կեսերը ի դեպս հնրավոր անկարգությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել