Tert.am-ը գրում է.

Եթե երկիրդ գրավել է թշնամին, ուրեմն իր դեմ պայքարելու բոլոր ձևերը օրինական են, բայց մենք ընտրեցինք քաղաքական ճանապարհը: Մենք տեսանք, որ քաղաքացիների ինչ- որ մաս շարունակում է հավատալ Նիկոլ Փաշինյանին, մենք հարգեցինք մեր քաղաքացիներին և ասեցինք՝ քարոզչության միջոցով այնպես անենք, որ ամբողջ Հայաստանը կանգնի մեր կողքը. Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նախագահն ուներ 3 օր, մեր պահանջն էր, որ այդ փաստաթուղթը ուղարկի ՍԴ, երեք օրվա ժամկետը անցավ՝ չուղարկեց, բայց իրավաբանները շատ խորամանկ մարդիկ են, իրենք գտան միջոց: Ձևը այս է՝ մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող, արանքում նախագահն նորից պետք է միջամտի Սահմանադրական դատարան, այդ իրողությունը բացատրվեց, մեր պատվիրակությանը, որը նոր այցելեց նախագահական գրասենյակ:  Այսինքն՝ այն, ինչ ուզում էինք, չստացանք, ստացանք՝ կիսատ- պռտատ, դա նշանակում է, որ մենք այսօր պետք է ոչ թե տոնենք հաղթանակ, այլ ասենք, որ մի քայլ ևս արեցինք, բայց առջևում ունենք պայքարելու ժամանակ: Բայց մի բան կար, որ ավելի կարևոր է, իմ տեղեկութուններով, բանակի ղեկավարությունն ասեց, որ չի ենթարկվելու անօրինական կարգադրությունների և ինչ ուզում են որոշեն տարբեր ատյանները՝ նախագահը, կառավարությունը և մյուսները, բանակն ոնց կանգնած կա, այդպես էլ մնալու է»,- ընդգծեց նա:

Մանուկյանի խոսքով՝  Օնիկ Գասպարյանի հարցը չէ միայն, այլ ամբողջ բանակի հարցն է. «Իրենք ինչպես միշտ խոստանում են՝ դուրս արի պաշտոնից, մի հատ լավ պաշտոն կտանք, ոչ մեկին ձեռք չենք տա: Իրականում բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչև վերջ, հանելու և ձերբակալելու են բոլոր կորպուսի հրամանատարներին: Այսինքն՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք Օնիկ Գասպարյանին, այլ ուզում ենք երկրորդ ջարդից բանակն ազատել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել