168.am-ը գրում է.

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ 2021-ի փետրվարի 20-ին անկախ ՀՀ-ի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով՝ «այն կոչվում  է 300.1 հոդված»:

«Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ հայտարարեց  ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Կարծեմ՝ պետական կարգի տապալում է ենթադրում»,- նշեց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ քրեական գործ է հարուցվել ղարաբաղյան զարթոնքի օրը «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել