Armenpress.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի երաշխավորում կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ անձնագրերի կիրառության մեջ ներդնելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«ԱՀԿ-ն արդեն ասել է, որ տվյալ պահին չի երաշխավորում նման անձնագրերը, սակայն, իհարկե, ամեն երկիր առաջ է գնում իր ճանապարհով, բոլորը փորձում են ապահովել բնակչության մեծ շարժունակություն, և ԱՀԿ-ն կհամագործակցի բոլոր հետաքրքրված երկրների հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հետագայում կազմակերպությունը տվյալ երկրներին կարող է խորհուրդներ տալ, թե ինչ է անհրաժեշտ ներառել այդ անձնագրերում:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Եվրահանձնաժողովը ծրագրում է մարտին ներկայացնել օրենքի նախագիծ պատվաստման էլեկտրոնային անձնագրի վերաբերյալ, որտեղ նշվելու են պատվաստումները, կորոնավիրուսի դեմ թեստի պատասխանները կամ տվյալ այն մասին, թե արդյոք տվյալ անձն արդեն վարակվել է, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել