Tert.am-ը գրում է.

Այսօր վճռական օր է: Այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ  Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու մասին մերժվեց նախագահի կողմից և ետ ուղարկվեց:

«Կառավարությունից նորից նույն միջնորդությունը եկավ և մուտքագրվել էր միայն մարտի 1-ին: Այսօր մինչև երեկո ՀՀ նախագահը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, կա՛մ այդ միջնորդությունն ուղարկում է ՍԴ, կա՛մ թողնում է անպատասխան, որը, ըստ Կառավարության իրավաբանների, բավարար է, որ Օնիկ Գասպարյանին հեռացնեն պաշտոնից, բայց ՀՀ իրավաբանների մեծ մասը հակառակն է ասում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա շեշտեց, որ մարտի 1-ի հանրահավաքին, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների մասնակցությամբ հավաքվել էին մեկ կարևոր նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել