168.am-ը գրում է.

Կառավարության հետ հարց ու պատասխանից առաջ ոստիկանությունն արդեն հսկայաքանակ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի տարածքում: Այս պահին արդեն 3 ավտոբուսներով ոստիկանության աշխատակիցներ են բերվել, որոնք սպասում են ԱԺ շենքի հետևի մասում:

Այս մասին տեղեկացնում է 168.am-ի՝ ԱԺ-ում աշխատող նկարահանող խումբը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գալիս բացառապես զինված ու դիմակավորված անձանց ուղեկցությամբ, իսկ ինքը կրում է պաշտպանիչ զրահաբաճկոն: Հավանաբար այսօր նույնպես բացառություն չի լինի, հատկապես, որ Բաղրամյան պողոտան շարունակում է մնալ փակ, ուր իրենց հանրահավաքներն են անում ընդդիմադիրները:

 

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել