News.am-ը գրում է.

«Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը համոզված է, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ճնշման տակ է, բայց ոչ «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, ԱԺ դահլիճից հայտարարեց իմքայլականը։

«Գիտակցում եմ՝ ինչ արատավոր շրջապտույտի մաս եք կազմել։ Անկեղծորեն չեմ հասկանում, թե ոնց կարող է Ձեր տարիքի կենսափորձի տղամարդը հայտնվել այդ շրջապտույտի մեջ։ Դուք կարող եք ինձ անհույս ռոմանտիկ համարել, բայց իմ երազած Հայաստանում ես պատկերացնում եմ, որ դատավորը վճիռը պետք է կայացնի միայն ելնելով օրենքից ու խղճից, բոլոր այն դատավորները, որոնք չեն կարող այդպես աշխատել պետք է դուրս գան համակարգից, կարողանան համարձակություն ունենալ «ոչ» ասել վատ բարքերին....Կուզենամ, երբ այստեղից գնաք՝ կարողանաք Ձեր խղճի հետ արդարացի որոշում կայացնել։ Օրինակ, ո՛չ  Ձեր ընկերներին, ո՛չ են մարկդանց, որոնք Ձեզ համոզում են, որ ամեն ինչ ճիշտ եք անում, դատական համակարգը չքնաղագույն վիճակում է, եւ մենք այստեղ նստածներս ուղղակի խոսակցություն ենք վարում, իրենց չլսեք, Դուք Ձեր խղճին լսեք եւ ինքներդ Ձեզ հարցնեք՝ ամեն ինչ ճիշտ եք արե՞լ ու արդյո՞ք պետք է, որ Դուք շարունակեք այդ դիրքում պաշտոնավարումը»,– նշեց Պողոսյանը։

Հակառակ այս ելույթի, Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ ինքն ուժեղ մարդ է, եւ հեշտ չէ իրեն ճնշման տակ պահել. «Ես որեւէ ճնշման տակ չեմ, գիշերը գլուխս հանգիստ եմ դնում բարձին, որովհետեւ չեմ արել այնպիսի բան, որի համար պետք է ամաչեմ ու վատ զգամ։ Ես շարունակելու եմ պաշտոնավարել ի բարօրություն դատական համակարգի, մեր հասարակության, իմ եւ ձեր երեխաների համար։ Անելու եմ այնպես, որ դատական իշխանությունը ձեռք բերի այն համբավը, որի մասին ես պատկերացրել եմ եւ ուզում եմ ունենալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել