Tert.am-ը գրում է.

Չինաստանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք արդեն բազմիցս հայտնել ենք Չինաստանի դիրքորոշումը: Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտել»,-ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել