News.am-ը գրում է.

Ձեր սթափեցման կոչից հետո մեզ մոտենում են քաղաքացիներ եւ ասում, թե երբ է լուծվելու մեր դատավորների, դատարանների հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, դիմելով ԲԴԽ նախագահին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Ես համոզմունք ունեմ, որ անկախ ամեն ինչից՝ կան իրենց խղճով որոշումներ կայացնող դատավորներ, որոնց ես շնորհակալ եմ, բայց խնդիրը չի լուծվել, գնալով ավելի է խորանում, որովհետեւ նույն այդ քաղաքացիները մեզնից պահանջում են, որ լուծվի դատարանների հարցը, որովհետեւ հասկանում են, որ դա է մեր երկրում խոչընդոտներից մեկը»։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը չարձագանքեզ պատգամավորին, որովհետեւ Հակոբյանն ի սկզբանե ասել էր, որ հարց չի տալիս ԲԴՆ նախագահին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել