Armsport.am-ը գրում է․

«Եթե նա ուզում է գալ Սան-Ռեմո, բարի գալուստ։ Այն, ինչ լինում է դաշտում, մնում է դաշտի սահմաններում։ Լուկակուի հետ մենք խնդիրներ չունենք»,-Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչը լինելու է Սան-Ռեմոյի երաժշտական ֆեստիվալի պատվավոր հյուրը։

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչի խաղում Լուկակուն ու Իբրահիմովիչը բախում էին ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել