Tert.am-ը գրում է.

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

«Այսօր մեր Լազարյան ակումբը, դա հայ-ռուսական ակումբ է, որը հավաքել է Ռուսաստանի, Հայաստանի, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց, դիմել է ՀՀ քաղաքացիներին և հենց Նիկոլ Փաշինյանին:

Ես ամբողջը չեմ մեջբերի, կասեմ միայն, որ Նիկոլ Փաշինյանին դիմելով, մենք ասել ենք, որ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն այն պետության ճակատագրի հանդեպ, որի համար նա երդվել է, նա պետք է հեռանա, որպեսզի թույլ տա այն մարդկանց, որոնք դեռևս վստահություն ունեն հասարակության մեջ, չեզոքացնել այն քաոսը, որը ինքն է ստեղծել, որովհետև այս պատմության խաղացող պարոն Փաշինյանը հասցրել է ում ասես մեղադրել`ռուսական հրթիռներից մինչև հայ զինվորականներին, միևնույն ժամանակ ընդհանրեպս իրեն մեղավոր չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի խոշորագույն պարտության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել