Tert.am-ը գրում է․

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի հնարավոր քաղաքականությանը Անդրկովկասում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ մոտեցմանը և տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնմանն ուղղված հնարավոր գործողություններին։

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ–ի պետքարտուղարին և պաշտպանության նախարարին՝ խնդրելով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի իրականացման հարցի շուրջ: Հաղորդումներ եղան նաև այն մասին, որ Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետի, որին վստահված կլինի ոչ միայն ՀՀ իրավապահ մարմինների աջակցության ամերիկյան ծրագրի իրականացման վերահսկումը, այլև «ԱՄՆ-ի կառավարության նպատակներն ու քաղաքական կուրսը ձևավորելն ու առաջ տանելը»:

Բաքվում այդ տեղեկությանը նյարդային են արձագանքել: Այնտեղ գիտեն, որ դեռևս 2020 թվականի վերջին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կրակի դադարեցման պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայությանը հանձնարարվել է Կոնգրեսի համար զեկույց պատրաստել, որում առաջին հերթին ներկայացված կլինեն ամերիկացիների և նրանց տարածաշրջանային գործընկերների ռազմավարական շահերը, երկրորդ՝ Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և երրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հեռանկարները: Բացի այդ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը հաղորդել է, որ Կոնգրեսը մշակել է գրեթե 900 միլիոն դոլարարժողությամբ օրինագիծ՝ համավարակային համատեքստում ՀՀ տնտեսությանն օգնելու միջոցառումների նոր փաթեթի մասին: Նշվում է, որ «օրինագիծը ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց, ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենը պետք է գրավոր գնահատական ներկայացնի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատուկ հետախուզական հանձնաժողովին», որում պետք է կանխատեսում լինի և տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման հավանականություն վերաբերյալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել