Aysor.am-ը գրում է․

Քննիչը վերացրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը, Aysor.am-ին ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ընտանիքի անդամները՝ կինն ու որդին, ավելի վաղ չէին կարողացել տեսակցել Արա Սաղաթելյանին. այս որոշումով ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։

Հիշեցնենք՝ փաստաբաններից Հակոբ Ենոքյանը երեկ տեսակցել էր Սաղաթելյանին։

«Պարոն Սաղաթելյանի ոգին մարտական էր, ընկճված չէր, շատ լավ տրամադրություն ուներ, սպասում է Վերաքննիչի նիստին», - Aysor.am-ին ասել էր պաշտպանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել