Tert.am-ը գրում է.

Մենք օգնել ենք մարդկանց գալ և հասնել Երևան, քանի որ նրանք մեծ ցանկություն են ունեցել մասնակցել Հրապարակի հանրահավաքին, որևէ վարչական ռեսուրս չի կիրառվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

«Երեկ որևէ վարչական ռեսուրս չի կիրառվել: Հանրահավաքին եղել են մարդիկ, որոնցից շատերը իրենց կամքով մասնակցել են և ես ՝որպես պատգամավոր, փորձել եմ օգնել մեր մարզի բնակիչներին, ովքեր տեղափոխման խնդիր ունեն՝ հասնեն Երևան, որևէ վարչական լծակ չի օգտագործվել»,- ասաց պատգամավորը:

Կարեն Սարուխանյանը նշեց՝ տեղյակ չէ առհասարակ, որ երեկ եղել է ընդդիմության հանրահավաք և, որ առհասարակ ընդդիմությունը հանրահավաքներ է կազմակերպում, իսկ իրենց հետ եկած մարդիկ նրա հավաստմամբ ողջ ընթացքում եղել են իր կողքին:

«Մենք օգնել ենք գալ հասնել Երևան մարդկանց, ովքեր մեծ ցանկություն են ունեցել մասնակցել հանրահավաքին, այն մարդկանց, ում մենք օգնել ենք գալ, հասնել Երևան, մեզ հետ են եղել և մենք մեծ բազմությամբ մտել ենք լի ժողովրդով հրապարակ»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել