«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեղեկություններով՝ «Իմ քայլի» որոշ անդամներ սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնում, որ Գլխավոր շտաբը մտցնեն Պաշտպանության նախարարության մեջ, բայց ըստ նրա՝ դա առանց հանրաքվեի անել հնարավոր չէ։  Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմե Սարգսյանը մինչև այս պահը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել