Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ վերանայել և քննարկել են Մինսկի և Մոսկվայի հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը, գրում է ria.ru-ն։

«Շատ են գրել այդ հանդիպման մասին։ Ցավոք, 70 տոկոսը միանգամայն անհեթեթություն և հորինվածք է: Ես հիմա չեմ պատրաստվում թվել այն բոլոր հարցերը, որոնք քննարկվել են։ Դրանք մի քանի տասնյակն էին։ Ավելին, վերանայվել և քննարկվել է Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ տառացիորեն բոլոր հարցերը»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ Պուտինի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ հետագայում մի շարք հարցեր կքննարկվեն կառավարության և ուժային դաշինքի ղեկավարների մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել