Ռոսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը, որը լուրջ հեղինակություն և կապեր ունի ՌԴ իշխանական շրջանակներում ուշագրավ բացահայտում է արել՝ նշելով, որ այս պահին Հայատանի իշխանությունը կենտրոնացած է 3 անձի ձեքում. նրանք են Խաչատուր Սուքիասյանը («Գռզո»), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը բացեիբաց պատմում է մոսկովյան աշխատասենյակներում, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, սակայն նրան փոխարինելը վաղ է, քանի որ իշխանության կգան ռևանշիստները՝ Քոչարյանի գլխավորությամբ և կխոչընդոտեն Մոսկվայում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրված պայմանագրին:

Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, որը պատերազմի ժամանակ վերջինիս մեղադրել է պաթոլոգիական վախկոտության և Խաչատուր Սուքիասյանի միջոցով գաղտնի տեղեկությունը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու համար: Հակամարտության գագաթնակետը տեղի ունեցավ պատերազմի վերջից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը ծեծի ենթարկեց Աբազյանին` ԱԱԾ շենքում: Գասպարյանը Արմենին մեղադրել է Հայաստանի գերենալիտետի դեմ կոմպրոմատ հավաքելու և կեղծելու համար: Աբազյանը պաթոլոգիկ վախ ունի և ատում է Գլխավոր շտաբի պետին: Խաչատրյանն իր եղբոր միջոցով, որն, ըստ էության, ղեկավարում է սորոսական կառույցները Հայաստանում, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանության վրա: Հատուկ Քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է:

«Գռզոն» վճարում է և՛ Աբազյանին, և՛ Խաչատրյանին: Փողերը բիթքոինների սխեմայի և չինական բանկերի միջոցով փոխանցվում են շվեյցարական հաշիվներին:

Ներկա պահին եռյակի առաջադրանքը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է, հայկական բանակին ու ընդդիմությանը վարկաբեկելը: Նրանք պայքարելու են անխղճորեն և անսկզբունքորեն, ինչը և երեկ ցույց տվեց նրանց ձեռնածու Փաշինյանի ելույթը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել