Tert.am-ը գրում է.

Տանզանիայում տղամարդուն փրկել են կոկորդիլոսի հետ երկժամյա պայքարից հետո: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Տանգանիկա լճի մոտ:

Կենդանին հարձակվել է, երբ Թոմաս Կասագամա անունով տղամարդը ջուրն է մտել:

«Ես զգացի, որ ինձ վտանգ է սպառնում և որոշեցի լողալ դեպի ավելի խոր տեղ, որտեղ կոկորդիլոսի համար հենվելու տեղ չէր լինի»,- մեկնաբանել է տղամարդը՝ նշելով, որ միաժամանակ բարձր գոռում էր՝ հուսալով, որ ափին նրան լսող կլինի:

Նշվում է, որ Կասագաման մոտ երկու ժամ մարտնչել է գիշատչի դեմ, սակայն չի կարողացել հաղթել նրան, քանի դեռ օգնության չէր եկել անցորդներից մեկը: Արդյունքում երկկենցաղը ստիպված է եղել նահանջել:

«Մինչ ինձ կփրկեին, կոկորդիլոսը հասցրել է վնասել ձախ ոտքս և ձախ կողմի կողոսկրերը»,- հայտնել է տանզանիացին:

Տանգանիկա լճում բնակվում են նեղոսյան կոկորդիլոսները, որոնք հասնում են մինչև 5 մետր երկարության, ծայրահեղ ագրեսիվ են և հաղթում են անգամ ուժեղ և խոշոր կենդանիների, ինչպիսիք են գետաձիերը, աֆրիկյան գոմեշն ու առյուծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել