Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի  «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը: Այս մասին հայտնում է FootMercato-ն `հղում կատարելով Le Parisien-ին:

29-ամյա բրազիլացին շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում կայացած «Կաենի» դեմ խաղում (1: 0):

Ակումբը հույս ուներ, որ Նեյմարը ժամանակ կունենա վերականգնելու համար: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, նա հաստատ չի խաղա ոչ Լիգա 1-ի «Բորդոյի», ոչ էլ Ֆրանսիայի գավաթի «Բրեստի» հետ, և հավանաբար, բաց թողնի «Բարսելոնայի» հետ խաղը: Նշվում է, որ ՊՍԺ-ն չի ցանկանում վտանգել Նեյմարի առողջությունը:

ՊՍԺ-Բարսելոնա հանդիպումը կկայանա մարտի 10-ին: Առաջին խաղն ավարտվեց փարիզյան ակումբի հաղթանակով՝ 4:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել