Tert.am-ը գրում է.

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը հանդես է եկել ուղերձով՝ կապված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին կայացնել միակ ճիշտ որոշումը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետությունը, որը վերջերս կրել է իր պատմության ծանրագույն պարտությունը, կանգնած է նոր փորձության առաջ, որից կախված է լինել-չլինելու հարցը: Իշխանության ղեկին մնալու փորձով Նիկոլ Փաշինյանն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները և երկրին տանում է քաղաքացիական պատերազմի: Պարտվողի մոտ ձախողման համար մեղավոր են բոլորը՝ ռուսական «Իսկանդեր» հրթիռներից մինչև շարքում կանգնած հայ զինվորականները, բացի իրենից:

Փաշինյանի հաղթանակը նման իրավիճակում կհանգեցնի դեմագոգի բռնապետության, որը սեփական նպատակների համար սոցցանցերում շահարկում է մտացածին իրականությունը: Ինչպես արդեն ապացուցել են Փաշինյանի՝ իշխանության ղեկին եղած տարիները, նա ոչ մի ուրիշ բանի ընդունակ չէ: Դա նշանակում է, որ հայ ժողովրդից, Հայաստանի քաղաքացինե՛ր, ձեզանից խլում են երկիրն ու ապագան:

«Լազարյան ակումբ»-ը միավորում է Հայաստանի ճակատագրի, Ռուսաստանի և ռուս-հայկական հարաբերությունների հանդեպ ոչ անտարբեր քաղաքացիներին` երկու երկրից: Ամենադժվարին պահերին աջակցելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին՝ մենք միշտ գործել ենք՝ ելնելով հայ ժողովրդի` իր ներքին հարցերն ինքնուրույն կարգավորելու ինքնիշխան իրավունքից: Հաստատում ենք մեր անփոփոխ դիրքորոշումը: Սակայն ներքին գործերին չմիջամտելը մանտրա չէ, որը քողարկում է անտարբերությունը երկրի և ժողովրդի ճակատագրի հանդեպ: Հատկապես Թուրքիայի և այլ երկրների կողմից արդեն հնչած հայտարարություններից հետո՝ հաջակցություն Հայաստանի իրենց իսկ վարկաբեկած իշխանությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել