«Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին չի մասնակցելու, լինելու է իր աշխատավայրում, ավելին՝ վարչա­պետի խորհրդականն է գալու, որ միասին գնան գյուղերից մեկը՝ բնա­կիչների հետ հանդիպման: Ու քանի որ մարզպետը հանրահավաքին չէր մասնակցելու, նրան մի քանի հարց ուղղեցինք Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված:

- Պարո՛ն Պողոսյան, ճանա­պարհների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, հիմա անվտա՞նգ է Սյունիքով երթևեկելը:

- Ո՞վ ա ասել՝ անվտանգ ա: Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ինչն ա անվտանգ:

- Անվտանգ, թե՞ վտանգավոր:

- ՉԷ, անվտանգ բան չկա: Ամեն ծառայություն իր պարտակա­նությունը կատարում է:

- Անվտա՞նգ բան չկա, թե՞ վտանգավոր բան:

- Վտանգավոր կարող ա լինի, ասենք՝ լյուբոյ տեղ. սահման ա սա, կարա՞նք գիդաս՝ հակառակորդը ինչ ա մտածում: Վտանգավոր կարող ա լինի, բայց ամեն օր մենք էստեղով գնում ենք, գալիս՝ էս երեք-չորս ամիս ա, ես վտանգ չեմ տեսել: Ինչ որ իմ աչքը տեսնում ա, ես դրա մասին եմ խոսում:

-Ուղղակի այդ 4 կմ հատվա­ծը, որ ԱԱԾ սահմանապահներն ասում են՝ արագ քշեք, չկանգնեք, հիմա այդ 4 կմ-ի վրա որ որևէ դեպք լինի, ո՞վ է գալու զբաղվի այդ մարդկանց հարցերով, օրինակ՝ մեքենայի անիվը պայթի, վթար լինի, ճանապարհից դուրս գա, ընկնի Ադրբեջանի տարածք... Այդ հարցերն ինչպե՞ս եք կարգավորե­լու:

-Էդ ե՞ս պիտի կարգավորեմ:

-Բա ո՞վ պիտի կարգավորի, մարզում իշխանությունը Դուք եք:

-Ով հանձնաժողովի անդամ ա, էդ հարցը նրան տուր:

-Ո՞ր հանձնաժողովի:

-Որը, ասենք, սահման են գծել, Ազգային անվտանգությունն ա, սահմանապահ զորքերն ա, ուժային կառույցներն ա, ռուսական հրամա­նատարության հետ, որ համատեղ հանձնաժողով կա, չէ, իրանք են էդ հարցերը կանոնակարգում: Բայց դե, ես երեք ամիս ա՝ գնում եմ գալիս, էնտեղ խնդիր չկա:

-Պարզապես սյունեցիները դժգոհում են, որ ոչ մարզպետն է խառնվում իրենց խնդիրներին, ոչ ուրիշ պաշտոնյա, գյուղապետերն իրենք Են փորձում ինքնուրույն բանակցել ադրբեջանցիների հետ, պետական իշխանությունից մարդ չկա, որ գա այդ հարցերով զբաղվի:

-Բա Սյունիքի պաշտպա­նությունն ո՞վ ա կազմակերպել, 2 հազար 500 հոգի ո՞վ ա հանել անցել պաշտպանության, էդ նույն մարզպետը չի՞ արել:

-Ես գիտեմ, որ Սյունիքի պաշտպանությունը մինչև հիմա աշխարհազորայիններն են ապա­հովում:

-Բա ես, որ եկել եմ Ջաբրայիլից, անցել էստեղ Սյունիքի պաշտպանու­թյան, ո՞վ ա էդքանը կազմակերպել: Եթե դու տեղյակ ես՝ մեր երկրում ինչ ա կատարվել, էդ նույն մարզպետն եմ ես, Սյունիքի երկրապահի նախա­գահն եմ եղել, լրիվ կազմակերպչա­կան հարցերը ես եմ լուծել, և՛ ինժե­ներականը, և՛ պաշտպանությունը:

-Նկատի ունեմ՝ կռիվներից հետո, երբ ադրբեջանցիները եկել սկսել են դեմարկացիա անել, սահման գծել...

-Դրանից հետո հանձնաժողով ա ձևավորվել, հանձնաժողովն ա զբաղվում:

-Այդ հանձնաժողովը պիտի որոշի, որ թուրքը գալիս մտնում է Խնձորեսկ, Կապանում է դիրքերն առաջ տալիս, և գյուղացիներն իրենք են փորձում բանակցել:

-Տենց բան չկա, հրամանատա­րությունը, բանակը իրանց խնդիրը կատարում են:

-Մի խոսքով՝ ոչ մի խնդիր չկա հիմա Սյունիքում, Նորմալ է ամեն ինչ:

-Նորմալ ա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել