Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ գերագույն գլխավոր խելագարը մյուս հրապարակում հայտարարել է, որ ներողություն է խնդրում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ժողովրդից, իր գործած բոլոր սխալների համար: Եկեք, շատ հստակ ասենք՝ Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու, մենք ներողությունով չենք բավարարվելու, դու պետք է հեռանաս և վերջ:

Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այսօր երթ չանելու պատճառն այն է, որ չեն ուզում տրվել սադրանքների, քանի որ միայն պինդ, ամուր, հետևողական քայլերով կարող են հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել