Tert.am-ը գրում է.

Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում  պահպանում է չեզոքություն, Հանրապետության Հրապարակում այս մասին իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Զինված ուժերի գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում: Սրանով արդեն խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ սահմանադրությունը: Ես ուզում եմ հիշեցնել մի շատ կարևոր հանգամանք: 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ զինված ուժերի զինծառայողները որոշակի քաղաքական ակտիվություն սկսեցին ցուցաբերել, մեր կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ: Նշեց, ոչ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրերը, եթե այդպիսիք կան:  Ոչ մի զինվորական չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին: Բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Մենք սա արել ենք 2018 թվականի ապրիլի 23-ին: Իսկ այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զինված ուժերին դրդել տանկերը հանել սեփական ժողովրդի դեմ: Դա տեղի չի ունենա, ընդհակառակը ԳՇ-ի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը դա անխուսափելի է համարում, որովհետև քաղաքական հայտարարություն անող ԳՇ-ի պետը դա անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել