Tert.am-ը գրում է․

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Ռոբ Լին, վերլուծելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, կարծիք է հայտնել, որ ընդդիմության քննադատությունը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի հասցեին, զուրկ չէ տրամաբանությունից:

Վերջինիս մեկնաբանությունը ներկայացնում է Свободная Пресса-ն՝ հայտնելով, որ վերլուծաբանը զարմացած է, որ Հայաստանն Ադրբեջանին չի պատասխանել «Իսկանդեր» համալրից հասցված հարվածներով՝ ուղղված թուրքական «Բայրաքթար» անօդաչուների բազաներին, որոնք ադրբեջանական զորքերը կիրառում էին մեծ հաջողությամբ:

«Հետախուզությունն իմացել է, որտեղ են գտնվում օպերատորները: Եվ ճշգրիտ հարվածը դրանց ուղղությամբ երկար ժամանակով կանշարժացներ մահացու անօդաչուները: Նման կադրեր (անօդաչուները կառավարող օպերատորները-Խմբ.) արագ պատրաստելն անհնար է»,- նշել է փորձագետը:

Ռոբ Լին գրում է, որ հայերը սկսել են բուռն կերպով քննադատել «Իսկանդերի» կիրառումը միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մոտեցել էին Շուշիին: «Դա վերջին փորձն է եղել, սակայն մոտ թիրախ խոցելու համար նման հեռահար համակարգ օգտագործելն անարդյունավետ կլիներ»,- նշում է փորձագետը՝ հավելելով, որ Փաշինյանը պարզապես չի հասկացել կամ, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին, որոնք նրան հայտնում էին իրենց տեսակետը:

Այնուամենայնիվ, քաղաքական ղեկավարության և զինվորական վերնախամի միջև հարաբերություններն այսօր խոր ճգնաժամ են ապրում, ինչը ևս մեկ անգամ վկայում է նաև պատերազմի ժամանակահատվածում եղած խիստ տարաձայնությունների մասին: Ակնհայտ է, որ կառավարության և Գլխավոր շտաբի նպատակները չեն համընկել և չեն համընկնում: Արդյունքում Փաշինյանն աշխատանքից հեռացնում է հենց այն գեներալներին, որոնք հանդես են գալիս բանակի արագ վերականգնման օգտին»,- աղբյուրը մեջբերում է ամերիկացի վերլուծաբանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել