Tert.am-ը գրում է․

Խնդիրն այնքան է սրված, որ եթե Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը ստորագրվի, խնդիրը չի լուծվելու: Իմ առաջարկը հետևյալն է, որ բանակին հանգիստ թողեն, մենք քաղաքական գործիչներով գնանք արտահերթ ընտրությունների և ժողովուրդը թող որոշի՝ ո՞վ է լինելու երկրի ղեկավար, ու նա էլ թող զբաղվի բանակի ապագա հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իշխանությունը երբեք չի ցանկացել արտահերթ ընտրություններ անել, նրանք բոլոր ամբիոններով ներկայացնում են սուտ տեղեկություն, որովհետև գիտեն՝ պարտվելու են: Իրենք ուզում են իրենց օպոնենտներին նստեցնել, բանտերը լցնել այդ մարդկանցով, նոր հետո կազմակերպել կամ չէ, քանի որ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու, իրենք կարող են անել միայն երկիրը քաոսի վերածել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել