Panorama.am-ը գրում է.

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը, որը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից ակտիվ պայքար էր մղում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները աշխարհին ներկայացնելով, Ալիևին առաջարկել է իրեն՝ հայ ռազմագերիների փոխարեն։

«Ես առաջարկում եմ ինձ՝ հայ ռազմագերիների դիմաց: Ես առաջարկն ուղարկել եմ նախագահ Ալիևին էլեկտրոնային փոստով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բուչեկը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում ու հանդիպումներ ունենում։

Նամակում ասվում է․ «Հանուն հավիտենական ճշմարտության, հավատքի և ուրիշի հանդեպ սիրո, հանուն մարդասիրության՝ ես առաջարկում եմ նախագահին, որ ես՝ Թոմաշ Լեխ Բուչեկս, փոխանակվեմ հայ ռազմագերիների հետ, որոնք գերեվարվել են, խոշտանգվել Ադրբեջանում՝ նրանց անհապաղ ազատ արձակման պայմանով։  Նրանք 300-ից ավել են, որոնց անհամբեր սպասում են նրանց ընտանիքները»։ 

Հիշեցնենք, որ Բուչեկը հրապարակել է «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը, որի առաջին օրինակն ուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև աշխարհի մի շարք առաջնորդների, այդ թվում Մակրոնին, Բայդենին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել