Tert.am-ը գրում է.

Այս նախարարությունների ներկայացուցիչները կապ չունեն Հայաստանի և հայերի հետ: Այս մասին Կառավարության 3-րդ մասնաշենքում ՀՅԴ-ականների բողոքի ակցիայի ժամանակ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

«Այս իշխանություններն իրավունք չունեն մեզ ներկայացնել որպես պետություն, ձեր նախարարները, նախարարությունները և դրանց ղեկավարները կապ չունեն Հայաստանի և հայերի հետ, նրանց միայն սատարում է Թուրքիան»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

ՀՅԴ-ականները հորդորեցին նախարարության աշխատակիցներին չմասնակցել այսօրվա հանրահավաքին, որն անցկացվելու է Հանրապետության Հրապարակում, քանի որ դա խրախճանք է, որը լուսաբանելու են նաև թուրքական լրատվամիջոցները:

«Նախարարության աշխատակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել ՝այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության Հրապարակում կազմակերպած խրախճանքը լուսաբանվելու է նաև թուրքական լրատվամիջոցների կողմից: Ես հասկանում եմ՝ աշխատանքը կորցնելը շատ դժվար է, բայց մարդիկ իրենց կյանքն են կորցրել, մեր ընկերների երեխաները ծնողազուրկ են դարձել, իսկ դուք միայն աշխատանք եք կորցնում, այն էլ՝ ժամանակավոր»,- ասաց ներկայացուցիչը:

Ներկայացուցիչները հորդորեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի ներկայացուցիչներին դուրս գալ աշխատանքից, քանի որ նրանք սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահը:

«Ով Նիկոլ Փաշինյանի կողքին է, նա Հայաստանի Հանրապետության դեմ է: Դուրս եկեք աշխատանքից, այն աշխատանքից, որը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»,- հորդորեց ակցիայի մասնակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել