168.am-ը գրում է.

168.am-ը տեղեկություն է ստացել, որ տարբեր հիվանդանոցներում բուժաշխատողներին ստիպում են ստորագրել ավելի ցածր աշխատավարձով աշխատելու նոր պայմանագիր, չստորագրելու պարագայում՝ հեռացնում աշխատանքից:

Քանի որ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անցուդարձին էին վերաբերում՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմեցինք այդ բժշկական կենտրոնին:

Այնտեղից, ինչպես և սպասելի էր, նշեցին, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Մենք, սակայն, հրապարակում ենք մեզ փոխանցված պայմանագրի օրինակը, որով բուժաշխատողին հայտնում են՝ «նվազել է Ձեր զբաղեցրած հերթապահ կրտսեր բուժաշխատողի դրույքաչափը»:

Նկատենք՝ հիվանդանոցն իրավունք չունի դրույքաչափ նվազեցնել՝ առանց Առողջապահության նախարարության:

Ի՞նչ է ստացվում, պետական բյուջեն լցնելու համար նորից այս խավի՞ց են կսմթում.  ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից խոստացան պարզաբանել.  168.am-ը պարզաբանումը ստանալուն պես կհրապարակի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել