Pastinfo.am-ը գրում է.

Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի չորրորդ հանդիպումն այսօր կանցկացվի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հաջորդ հանդիպումն անցկացնել մարտի 1-ին՝ տեսակապի միջոցով»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Երրորդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ տրանսպորտային և տնտեսական հարաբերությունների ոլորտում համաձայնագրի կատարման ընթացքը․

«Հանդիպման ժամանակ քննարկվել են միասնական աշխատանքի հիմնական ուղղությունները։ Կողմերը դիտարկել են փորձագիտական խմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների հարցերով, ինչպես նաև դրանց անվտանգության, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել