Հայաստանի վարչապետի աթոռում զմռսված դավաճանի քայլերը տեսնելով, թե ինչպես է օգտագործելով վարչական ռեսուրսները պարտադրում գլխաքանակ ապահովել իր այսօրվա հանհարավաքին՝ սեփական իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ի դեմս Նիկոլի և նրա թայֆայի Հայաստանում գործում է հակահայ և հակապետական իշխանություն, որի համար ամենակարևորն իշխանությունն ամեն գնով պահելն ու բանակը ոչնչացնելն է...
Դավաճան Նիկո՛լ, մարզպետներին, ՏԻՄ-երին և քեզ քծնող գեղցի բիզնեսմեններին այսպես մոբիլիզացնեիր պատերազմի ժամանակ, երբ բողոքում էիր, թե քո և արցախյան կլոնիդ՝ Արայիկի կոչերին, մարդիկ չեն արձագանքում և չեն գնում Արցախ կռվելու.... Իսկ հիմա ամբողջ պետական համակարգը լծված է քո պես կապիտուլյանտի միտինգին մարդաքանակ ապահովելու համար...
Շիրակի մարզպետարանում պատերազմի ժամանակ լույսերը երբեք մինչև գիշերվա 1-2 չէին վառվում ինչպես այսօր էր...
Հետաքրքիր է նաև իմանալ, թե Շիրակի մարզի Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանն, ով Նիկոլի միտինգին 50 մարդ է ուղարկում, քանի աշխարհազորային էր ուղարկել Արցախ պատերազմի ժամանակ...
Ի դեպ, ըստ պտտվող լուրերի արթիկցի գործարարներից մեկը նույնիսկ գումար է տալիս դավաճան Նիկոլի հանրահավաքին մասնակցել ցանկացողներին...
Այս մասշտաբներով վարչական ռեսուրսի օգտագործումն ինչ անում է Նիկոլը հիմա,նույնիսկ նախկիններն իրենց թույլ չէին տալիս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել