Armsport.am-ը գրում է.

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։

Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնեց առաջատարի դերը և վստահորեն պահպանեց այն մինչև մրցաշարի ավարտը։

Գաբուզյանը 34 կետով բարելավեց անհատական վարկանիշը և դարձավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանեցին Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին հասավ բրոնզե պարգևը:

Եզրափակիչ մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել