Երեք օր առաջ հատուկ քննչական ծառայությունում վստահորդս՝ Վահագն Վարագյանը, մանրամասն բացատրություն տվեց, թե ինչպես և ինչ հանգամանքներում էր սույն թվականի փետրվարի 20-ի ուշ երեկոյան Իսահակյան փողոցի վրա գտնվող «Տրիումֆ» սրճարանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը բորբոքված հեռախոսի մեջ գոռում՝ «Ի՞նչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ու նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես, արա, դրանք պետք է նստեն»։
Վահագն Վարագյանը պարզաբանել է, որ որևէ կերպ չի ճանաչում Արթուր Մկրտչյանի այս հեռախոսազրույցից երկու ժամ հետո կալանավորված երեք անչափահասների երեխա ունեցող Արամ Սարգսյանին։
Վահագն Վարագյանը հստակ պատկերացնում է, որ ամբողջ իրավապահ համակարգը՝ ՀԾՔ-ն, ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը, լծվելու են Արթուր Մկրտչյանի պաշտպանության գործին և վերջինիս ամբողջությամբ մաքրելու համար փորձելու են Վահագն Վարագյանի վրա կարել սուտ մատնության կատարելու հանցակազմը։
Սակայն որպես արժանապատիվ և հայրենասեր հայ՝ Վահագն Վարագյանը պատրաստ է անցնել այս բոլոր դժվարություններով և կրել իր այդչափ ծանր բեռը՝ Հայաստանի Հանրապետությունում նման բացահայտ ապօրինությունները կանխելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել