Tert.am-ը գրում է.

Ոմանք կարծում են, որ նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է, բայց նա շիզոֆրենիայով չի տառապում, դա անթաքույց ատելությունն է հայի նկատմամբ, չեմ ուզում խորանալ այն փաստերի մեջ, որոնք Հայաստանը բերեցին և հասցրեցին անդունդի եզրին, և գուցե արդեն անդունդի մեջ է նետում. Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը: 

Նրա խոսքով՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է վերջին երեք տարում, մեր վեցհազարամյա պատմության մեջ որևէ տիրակալի օրոք չի հաջողվել անել։

«Մեր դարավոր թշնամիները նրան մեր գլխին բերեցին Հայաստանը կործանելու համար: Այն երկու տերությունները, թուրանիզմով տառապող, արդեն իրենց ենթակայության տակ է: Բոլորովին չեմ վախենում ասել՝ մեկը Վրաստանն է, որն արդեն ինքնիշխանության կորստի եզրին է, որովհետև, եթե մի երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին թուրքական կապիտալն է, դա նշանակում է՝ երկիրը գնում է թուրքացման, Ադրբեջանի մասին ամեն ինչ հայտնի է, և գլխավոր արգելքը դժբախտաբար պատմականորեն մնում ենք մենք և մարդիկ Նիկոլի ձեռքով կրակից շագանակներ են հանում: Նրանք քանդում են այս երկիրը Նիկոլի ձեռքով հնարավոր ամեն ինչ անում են հայն ու հայկականը ոչնչացնելու համար, սա միայն իմ համոզմունքը չէ, այլ հայ մտավորականների ճնշող մեծամասնության»,– ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԳՇ-ի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձ է, նա ասաց. «Եթե վարչապետի պաշտոնին հայտնված մարդը ԳՇ-ի հայտարարությունը համարում է որպես հեղաշրջում, նա պետք է պատասխանի մեկ հարցի՝ այդ գեներալներից որևէ մեկը թիկնապահներով մտե՞լ է վարչապետի գրասենյակ, բռնե՞լ է իր օձիքից և դուրս է շպրտել, այ դա կլիներ հեղաշրջում: Հեղաշրջումն անում են գերգաղտնի պայմաններում ընդամենը մի քանի խիստ հավատարիմ մարդկանց միջոցով։ Օրինակ՝ Պինոչետի հեղաշրջումից մինչև հիտլերյան, իտալական հեղաշրջումները, երբ անձը զրկված է իշխանական լծակներից, նրանք իշխանությունը հանձնում են քաղաքացիական կառույցներին, մինչև ձևավորվում է իշխանություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել