Tert.am-ը գրում է․

Ցավոք սրտի, մեր հանրության՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ գիտելիքները մինիմալ են։ Բաղրամյան պողոտայում Tert.am–ի հետ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Եթե այսօր մեր շատ համաքաղաքացիներ ողջունում են, որ հանձնվել է Արցախի մի մասը Ադրբեջանին, դա նշանակում է, որ մենք մեր հանրության արժեհամակարգային շատ խորը ճգնաժամ ունենք։ Մեր հանրությանը 30 տարի շարունակ հստակ չի բացատրվել՝ ինչ է Արցախը մեզ համար»,–նշեց նա ու հավելեց՝ «Եթե մենք գիտենք՝ ինչ է նշանակում մեզ համար Արցախն ու այդ արժեհամակարգի կրողն ենք, ապա կարծում ենք, որ բոլորի համար Արցախը կարմիր գիծ է ու շատ լուրջ արժեք, որի մասին պետք է հետաքրքրվեն»։

Էլիբեգովան նշեց, որ այս առումով պատերազմն ու հետպատերազմյան իրադարձությունները Արցախի ու արցախցիների վերաբերյալ ընկալումների մասով շատ միֆեր կոտրեցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել