Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է Լա Լիգայի 25-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղի (2-0) տպավորություններով։

«Վերջին անգամ, երբ խոսում էի, ցավալի պահեր էին։ Շատ հպարտ եմ թիմով։ Մենք սթափվեցինք ծանր հարվածներից, ու թիմը բարձրացավ։

Թիմը ցույց տվեց, որ դեռ ողջ է։ Ու այն, որ մենք պայքարելու ենք չորեքշաբթի օրը (խոսքը Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Սևիլյայի» դեմ խաղի մասին է, առաջին խաղում «Բարսելոնան» պարտվել էր 0-2 հաշվով՝ ArmSport): Եթե շրջենք այդ խաղի ընթացքը, մրցաշրջանն էլ կփոխվի»,- Պիկեի խոսքերն է փոխանցում AS-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել