Tert.am-ը գրում է․

Վահան Գրիգորյանը ծառայել է Մարտունիում: Հոկտեմբերի 22-ի գիշերը Ֆիզուլի տեղափոխվելու ճանապարհին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից: Որդու զոհվելու լուրն իմացել են փետրվարի 10-ին։ Մինչ այդ Վահանից ոչ մի լուր չեն ունեցել: Վահանը գաղտնի էր պահել, որ կռվի թեժ կետերում է: Ամեն օր զանգել է ու հավատացրել, որ իրենց մոտ հանգիստ է, իրենք չեն կռվում:

«Զանգում էր, ասում՝ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք չենք կռվում: Ասում էինք՝ Վահան ջան, պատերազմ է Արցախում, ասում էր՝ մեզ մոտ խաղաղ է, բայց մենք լսում էինք կրակողների ձայները: Ոչ մեկիս չէր ասել, որ ամենաթեժ կետերում է», - պատմում է Վահանի մայրը՝ Սոնա Մկրտչյանը:

Մարտի դաշտում Վահանը կռվել է՝ առանց կյանքը խնայելու:

«Իր հետ կռված կամավորները պատմում էին, որ ոչ մի գիշեր չի քնել, ասել է՝ ձեզ ինչպե՞ս մենակ թողնեմ», պատմում է քույրը՝ Անի Գրիգորյանը:

Վահանի քույրը հիշում է իրենց ամենօրյա վեճերն ու խոստովանում՝ հիմա դրանք էլ է կարոտել:

«Երբևէ մտքովս չէր անցնի, որ հերոս կդառնա: Միշտ իրար հետ վիճում էինք, ասում էի՝ ե՞րբ ես գնալու բանակ՝ քեզնից մի քիչ հանգստանամ, բայց երբ գնաց բանակ, նույն օրվանից արդեն օրերն էի հաշվում, թե երբ է հետ գալու» - ասում է Անին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել