Armenpress.am-ը գրում է․

Ստրասբուրգի իշխանությունները ծրագրում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Այդպիսով հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն կստանա շուրջ 80 հազար մարդ:

Քաղաքային իշխանությունները գնահատել են, որ երկու երեխա ունեցող ընտանիքներն այդպիսով կկարողանան տնտեսել տարեկան 550 եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել