Այս փոքրիկ սև կենդանին առաջին հայացքից հաճելի և գեղեցիկ տեսք ունի, սակայն դրան թասմանյան «սատանա» են անվանում: Ո՞րն է պատճառը:

Այս կզաքիսն ապրում է Թասմանիա կղզում, որն Ավստրալիայից 200 կմ հեռավորության վրա է գտնվում: Կենդանուն անվանում են թասմանյան «սատանա», քանի որ այն գիշատիչ է և ուտում է ամենը, ինչ հայտնվում է իր ճանապարհին: Կզաքիսի սննդակարգը ներառում է սողուններ, երկկենցաղներ, կրծողներ, կաթնասուններ, միջատներ, արմատներ:

Չափազանց ագրեսիվ լինելով՝ գիշատիչն այլ կենդանիներից հաճախ խլում է նրանց հայթայթած սնունդը և ամբողջությամբ ուտում միայնակ: Թասմանյան սատանաները գիշերային գիշատիչներ են, որոնք ունեն մինչև 20 կմ մակերես ունեցող իրենց տարածքը և այնտեղ ոչ ոքի չեն թողնում մուտք գործել: Ագրեսիվության պատճառով այս կզաքիսները բնության մեջ թշնամիներ գրեթե չունեն:

Նման անվանում ստանալու պատճառներից մեկն էլ այն է, որ գիշերային  ժամերին թասմանյան կզաքիսները սարսափելի աղմուկ են արձակում: Ձայները տարբեր ժամանակներում խիստ տատանվում են և լսվում են բազմաթիվ կիլոմետրեր ունեցող շառավղով: Ավստրալիա գնացած առաջին եվրոպացիները, լսելով կենդանիների աղմուկը, շատ են վախեցել, և միայն հետագայում են պարզել, որ այն կզաքիսներն են արձակում:

Ինչպես շատ այլ գիշատիչներ, օրինակ՝ աղվեսներն ու ջրարջերը, թասմանյան սատանաները ևս հաճախ մարդկանցով լի բնակավայրեր են ներխուժում՝ սնունդ փնտրելու: Նրանք հարձակվում են տնային թռչունների վրա, գողանում հավերին ու բադերին: Կզաքիսները նաև ավիրում են թռչունների բները՝ ուտելով ձվերը: Ավստրալիայի ֆերմերները երկար տարիներ պայքարել են այս կենդանիների դեմ, սակայն մեծ հաջողություններ գրանցել չեն կարողացել: Այսօր այս զարմանալի արարածները հսկողության տակ են գտնվում, քանի որ կենդանատեսակի ներկայացուցիչների թիվն սկսել է կտրուկ նվազել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել