Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը՝ ողջ փայլով!!
Նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վերադարձրել է ԳՇ պետին ազատելու մասին կապիտուլյանտի առաջարկությունը, այլև հայտարարությամբ այն որակել է «առերևույթ հակասահմանադրական»։
Փաստորեն,
1) նախագահ Արմեն Սարգսյանը չտրվեց կապիտուլյանտի էժանագին շանտաժին
2) գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը շարունակում է դե ֆակտո ու դե յուրե մնալ ԳՇ պետ
3) «գնդակը» կապիտուլյանտի դաշտում է. կա՛մ հարցը համարում է սպառված, կա՛մ կրկնում է նախագահին ուղղված առաջարկությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել