Tert.am-ը գրում է․

Այս պահի դրությամբ մեր երկրի գլխավոր նպատակը մեր երկրի ապագան է և մենք այս սրիկային աթոռից հեռացնելու ենք: Այս մասին այսօր  Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Բազմաթիվ անգամ ասել ենք և ևս մեկ անգամ կրկնում ենք՝ մեր բոլորիս գլխավոր նպատակը այս դավաճանին հեռացնելը չէ, այլ մեր երկրի ապագան է, մենք մեր երկիրը անկայունության չենք տանելու և այս սրիկային հեռացնելու ենք անցնցում, արագ և արդյունավետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ մեկ ժամ անց պարզ կդառնա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատասխանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ:

«Ընդամենը մեկ ժամ հետո լրանում է ժամկետը, երբ հանրապետության նախագահը պետք է հայտնի իր դիրքորոշումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ, երեկ մենք հանդիպեցինք Հանրապետության նախագահի հետ և ներկայացրեցինք ժողովրդի պահանջը: Շատ  հստակ պահանջեցինք՝ նախագահը պետք է տեր կանգնի Սահմանադրությանը և լինի ժողովրդի կողքին, տուրք չտա այդ դավաճանի շանտաժներին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել