Tert.am-ը գրում է.
Տարօրինակ է, որ տասնյակ հազարավոր ֆեյքերի և VPN-ից հարյուրավոր օգտվողների մեջ թիրախը հենց Արա Սաղաթելյանն էր: Այս մասին քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով Արա Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ լրագրողի հարցին
«Դա իհարկե քաղաքական նպատակներ է հետապնդում»,- ասաց Իսկանդարյանը:
Վերոնշյալի վերաբերյալ Ալեքսանդր Մարկարովը ասաց՝ չի ուզում, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ, որ Հայաստանը դասվի այն երկրների դասին, որտեղ կա ընտրողական արդարադատություն։
«Մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու են թիրախավորվում այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի դեմ քարոզչությամբ են զբաղվել»,-նշեց Մարկարովը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/02/27/Saghatelyan/3537751
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել