«2021-ի մարտի 1-ը Երևանը հերթական անգամ դիմավորում է լարված մթնոլորտում: 13 տարի առաջ՝ 2008 թվականին ևս, ինչպես այս օրերին, Հայաստանում ու մասնավորապես մայրաքաղաք Երևանում հասարակությունը կրկին երկբևեռ է։ Մարդիկ իշխանափոխության պահանջով գիշերում են փողոցում, վառարաններով փորձում տաքանալ այս ցուրտ եղանակին:

Միակ տարբերությունը թերևս այն է, որ ցուցարարների թվում այլևս Նիկոլ Փաշինյանը չկա, ինչպես 13 տարի առաջ էր, և այսօր մարդիկ պահանջում են ՀՀ պարտված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

13 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ ընդդիմությունն այսօր իշխանություն կդառնա: Թվում է, թե 13 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից պետք է թե՛ այն ժամանակվա իշխանությունները, թե՛ այն ժամանակվա ընդդիմությունը, որն այժմ իշխանություն է, դասեր քաղեին։ Պարզվում է, սակայն, ոչ մի կողմն էլ դաս չի քաղել տեղի ունեցած արյունալի դեպքերից, երբ Երևանի կենտրոնում զոհվեց 10 քաղաքացի, հարյուրավորներ վիրավորվեցին, ինչպես նաև ապօրինի հետապնդումների և դատավճիռների ենթարկվեցին 50 անձինք:

Մեկ օրից լրանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 13 տարին: Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ովքեր են 10 տարի առաջ Երևանի կենտրոնում գնդակահարել 10 հոգու, դրա փոխարեն սահմանադրական կարգը տապալելու և դրան օժանդակելու մեղադրանքներ առաջադրվեցին նախկին պաշտոնյաներից մի քանիսին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մարդիկ իշխանափոխության պահանջով գիշերում են փողոցում, վառարաններով փորձում տաքանալ այս ցուրտ եղանակին:

Միակ տարբերությունը թերևս այն է, որ ցուցարարների թվում այլևս Նիկոլ Փաշինյանը չկա, ինչպես 13 տարի առաջ էր, և այսօր մարդիկ պահանջում են ՀՀ պարտված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

13 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ ընդդիմությունն այսօր իշխանություն կդառնա: Թվում է, թե 13 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից պետք է թե՛ այն ժամանակվա իշխանությունները, թե՛ այն ժամանակվա ընդդիմությունը, որն այժմ իշխանություն է, դասեր քաղեին։ Պարզվում է, սակայն, ոչ մի կողմն էլ դաս չի քաղել տեղի ունեցած արյունալի դեպքերից, երբ Երևանի կենտրոնում զոհվեց 10 քաղաքացի, հարյուրավորներ վիրավորվեցին, ինչպես նաև ապօրինի հետապնդումների և դատավճիռների ենթարկվեցին 50 անձինք:

Մեկ օրից լրանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 13 տարին: Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ովքեր են 10 տարի առաջ Երևանի կենտրոնում գնդակահարել 10 հոգու, դրա փոխարեն սահմանադրական կարգը տապալելու և դրան օժանդակելու մեղադրանքներ առաջադրվեցին նախկին պաշտոնյաներից մի քանիսին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել