Լեգենդար շախմատիստ Լեւոն Արոնյանը երեկ մի տխուր տեքստ է գրել՝ պատմելով, թե ինչ փորձությունների միջով է անցել վերջին 3 տարում․ «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից․․․ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը եւ ցուցաբերած աջակցությունը:

2018 թ․ հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը 1 տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել  շախմատային համերաշխ ընտանիքը եւ ոլորտը վերածել քաոսի․․․»։

«Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից․․․ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը եւ ցուցաբերած աջակցությունը:

2018 թ․ հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը 1 տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել  շախմատային համերաշխ ընտանիքը եւ ոլորտը վերածել քաոսի․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել