Tert.am-ը գրում է․

Անգամ կենդանու մոտ վերջին պահին ինքնապահպանման բնազդը գործում է, եթե մեր հասարակության ինքնապահպանման բնազդը մի մասի մոտ կորել է, դա խիստ մտահոգիչ է: Մենք կանգնել ենք երկընտրանքի առջև՝ կամ պետություն ունենալու ենք, կամ չենք ունենալու: Այս մասին Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:

«Ծննդով սահմանամերձ շրջանի մարդ եմ, Տավուշի մարզ նախկին Շամշադինի շրջանի սահմանամերձ մի չքնաղ գյուղում եմ ծնվել՝ Արծվաբերդում, ես ավելի լավ գիտեմ սահմանի արժեքը, սահմանապահ լինելը, ինչ է նշանակում ամուր սահման ունենալը: Նիկոլ Փաշինյանը մեր սահմանները դարձրեց շատ թափանցիկ ու խոցելի, հասարակության մի մասը դեռ չի գիտակցում, մինչև, Աստված մի արասցե, Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում ռումբերը կպայթեն և նիրհի մեջ գտնվող մեր հայրենակիցները կամ նիրհից դուրս կգան, կամ դուրս չեն գա»,- նշեց նա:

Քաղաքացու խոսքով՝ առանց Արցախի հանգիստ չենք կարող ապրել, եթե Արցախը կորցրեցինք, Հայաստանի սահմանները ևս վտանգի տակ կլինեն.

«Եթե շարունակենք այս կերպ ապրել, կկորցնենք Սյունիքի, Տավուշի մի հատվածը, ես ոչ թե կանխատեսում եմ, այլ մտավախություն ունեմ, եթե մենք այսքան անհաղորդ ենք Արցախի նկատմամբ, ինչո՞ւ չենք կարող անտարբեր լինել Երևանի նկատմամբ, ո՞րն է տարբերությունը: Իսկ ո՞վ է ասել, որ ես պարտավոր եմ Երևանն ավելի սիրել, քան Արցախը, ո՞վ է ասել, որ ես Արցախը չպիտի ավելի պաշտեի, քան Երևանը: Արցախն է մեր պաշտպանության և անվտանգության գոտին և երաշխավորը, այդ մենք չենք Արցախի պաշտպանության երաշխավորը, եթե մենք հետևություններ չանենք, մենք պետություն չենք ունենալու»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել