Tert.am-ը գրում է․

Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են։ Այս մասին «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Որպեսզի հանգուցալուծում տեղի ունենա, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, պետք է հանգուցալուծման ցանկություն ունենան։ Իմ պատկերացմամբ՝ նրանք հանգուցալուծում չեն ուզում։ Չեն ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Նրանք պարզապես ուզում են, որ մենք գոյություն չունենանք, բայց մեր գոյությունն ինքնանպատակ չէ։ Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, քանի որ մեզ հետ են կապում Հայաստանում որոշ գործընթացների շարունակակությունը։ Նրանք մեզանից ակնկալիքներ ու պահանջներ ունեն։ Հիմա ի՞նչ անել։ Արտահերթ ընտրությունները հանգուցալուծման ճանապարհներից մեկն է, բայց վարչապետը երեկ հրավիրեց քննարկումների, կարող են լինել այլ ճանապարհներ։ Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են»,- ասել է Լենա Նազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել