3-րդ գրառումս EK-FAA B737-300-ի մասին։
Օդանավի սեփականատերը Լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։
Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղղևորվել է Տալլին`տեխնիկական սպասարկման, հետո Վառնա`նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա նույնպես տեխսպասարկման` այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից և իջել Թեհրան` 21/02/2021-ին։
Ըստ իմ աղբյուրի օդանավը դեռևս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։
Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։
Ինչ ասեմ…մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից…
Չնայած`ինչ եմ կորցրել` ինչ եմ ման գալիս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել