Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ է կատարվում մարդու հետ մահից հետո: Ամենատարածված վարկածներից մեկը վերամարմնավորումն է, որն այլ մարմնում, այլ վայրում և այլ ժամանակահատվածում վերածնվելու գործընթացն է: Այս տեսությունն ապացուցված չէ, սակայն պատմությանը հայտնի են դեպքեր, որոնք, կարծես, ապացուցում են դա: 

Օլիվիա-Դեյզի

Դեպքերից մեկը տեղի է ունեցել Անգլիայում, որտեղ մորը զարմացրել է 2-ամյա դստեր՝ տարեթվի մասին պարզ հարցի պատասխանը: Չնայած 2012 թվականն էր, աղջիկը պատասխանում է, թե 1787-ն է: Մեկ այլ անգամ էլ Օլիվիան, ասելով, որ նախկինում իր անունն այլ էր, սկսում է ինքն իրեն կոչել Դեյզի:

Ամիսներ շարունակ աղջնակը ծնողներին պատմում էր մանրամասներ իր նախորդ կյանքի՝ ծնողների, քաղաքի և մահվան մասին, բայց որոշ ժամանակ անց պատմությունները կտրուկ դադարեցին: Ծնողները մտածեցին, որ մանկական երևակայությունն ավարտվեց, և իրենց դուստրը վերջապես մեծացել է:

Երբ աղջիկը 4 տարեկան էր, դժբախտություն տեղի ունեցավ. սատկեց ընտանիքի սիրելի շունը: Այդ ժամանակ Օլիվիան կրկին սկսեց խոսել անցյալի մասին: Նա պատմում էր նախկինում բավականին հայտնի «Լոնդոնի կամուրջն ընկնում է» երգի մասին՝ նշելով, որ այն իր ամենասիրելի երգն է:

Ըստ Օլիվիայի՝ Դեյզին, ամենայն հավանականությամբ, մահացել է սովից, սակայն մահից հետո վերածվել է փոշու, որոշ ժամանակ մնացել օդում, ապա վերադարձել կյանք՝ վերածնվելով Օլիվիայի մարմնում:
Նա հստակ կարողանում էր բնութագրել անցյալում գործածվող մետաղադրամները և հեշտությամբ հիշում 18-րդ դարի իրադարձությունները:

Աննան և հոկեյը

Մեկ այլ վերամարմնավորման հնարավոր դեպք արձանագրվել է Կանադայում: Փոքրիկ Աննան ոչինչ չգիտեր հոկեյի մասին, քանի որ ընտանիքում անտարբեր էին այդ սպորտաձևի հանդեպ, սակայն 3 տարեկանում աղջիկը սկսում է հորից հետաքրքրվել, թե ինչու է դադարել որդու հետ հոկեյի գնալ: Աննան հստակ նկարագրում էր որդուն, նրա կյանքը, հոկեյի հանդեպ սերը և խաղի մանրամասները, ինչը ապշեցնում էր հորը: Սակայն մեկ տարի անց աղջիկը վերջնականապես մոռացավ պատմությունները որդու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել