SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է երեկ, փետրվարի 25-ին, Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում  «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։

Տեսանյութում երևում է, որ վարորդը մեծ արագությամբ կարմիր լույսի տակ անցնում է խաչմերուկը՝ չթույլատրված հատվածով։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել