Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հայտարարություններից հետո վերջինիս հետ երկկողմ կապերի բացակայության մասին, գրում է minval.az–ը:

«Հայաստանի վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո` չնայած, որ հենց նա էր այդ շփումների նախաձեռնողը: Նա խոստացել էր հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրել», - ասել է Ալիևը՝ արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ընդառաջել է Հայաստանի վարչապետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել